Մեր մասին
“Rental Service”– ն իր գործունեությունը սկսել է 2009թ. ամռանից: Մենք դարձանք 190-րդ կազմակերպությունը ՀՀ-ում, որը ստացավ անշարժ գույքի շուկայում ռիելթորական գործունեություն ծավալելու լիցենզիա: Տրամաբանական կլինի այն զարմանքը, թե որն է այսքան գերհագեցած շուկա մուտք գործելու նպատակը, այն էլ զանազան ֆինանսատնտեսական ճգնաժամերի առկայության դեպքում:
2003թ- ից սկսած ՀՀ անշարժ գույքի շուկան տնտեսության ամենադինամիկ զարգացող ոլորտներից է եղել, և այստեղ բազմաթիվ կազմակերպություններ (լինեին պրոֆեսիոնալ, թե սիրողական մակարդակի) բավականին հաջողություններ են ունեցել` անկախ մատուցվող ծառայությունների որակից: Սակայն 2008թ. տարեվերջից նոսրացող պահանջարկը եկել էր մաքրելու շուկան ոչ պրոֆեսիոնալ, ցածրորակ ծառայություններ մատուցող միջնորդներից: Ժամանակն էր եկել առավել արժեքավոր, նորարարական ու մասնագիտացվա ծառայություններ մատուցող ընկերությունների: Այս բացը լրացնելու նպատակով էլ ստեղծվեց “Rental Service”– ը:
Եվ այսպես մեր առաքելության 3 կարևորագույն դրույթներից են.
- ավելացված արժեքով ծառայությունների մատուցումը,
Ցանկացած մատուցվող ծառայություն իր մեջ ներառում է որոշակի արժեք հաճախորդի համար: Եվ այդ արժեքը մեր գործունեության հիմնաքարերից է: Ավելին`գերագույն նպատակներից է տվյալ արժեքի աստիճանական ավելացումը:
- անընդհատ նորարարությունը,
21-րդ դարում անհնար է առաջ շարժվել և զարգանալ առանց նորարարությունների: Դրանք հեշտացնում են ինչպես մեր աշխատանքը, այնպես էլ բարձրացնում են մեր հաճախորդների բավարարվածության աստիճանը: Մեր նորարական քայլերից առաջինը iRentalS
[v1.0] ծրագրի ստեղծումն է, որի մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ:
- մասնագիտացումը:
Արդեն անցյալում են տարիները, երբ “բոլորը զբաղվում են ամեն ինչով”:Ցանկացած աշխատանքում որակյալ նեղ մասնագետը առավել գնահատելի է, քան միջակ աշխատակիցը, ով “տեղյակ է ամեն ինչից”: Մենք ընտրել ենք անշարժ գույքի շուկայի միայն մի հատվածը` վարձակալական շուկան, որովհետև վստահ ենք, որ այդ շուկայում ավելի քան 10 տարվա համընդհանուր փորձը թույլ կտա մեզ մասնագետ համարվել և որակի որոշակի ստանդարտներ ներմուծել այստեղ:
Այսպիսով` վարձակալությամբ անշարժ գույք հանձնելու կամ փնտրելու գործընթացը վայելեք մեզ հետ, այս 190 կազմակերպություններից միակ մասնագիտացված վարձակալական ընկերության հետ:
Հարգանքներով
“Rental Service” աշխատակազմ













